Մեր մասին

<Ոգի-Նաիրի> գեղարվեստի կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին, Ստեփանակերտում եւ հիմնականում միտված է գեղարվեստական ու մշակութային թեմատիկայով բարձրարժեք գործերի հրատարակությանն եւ նորարարական բնույթի գեղարվեստական տարբեր ակցիաների կազմակերպմանը: 2002 թվականից կենտրոնը հրատարակում է <Գեղarm> գրական-թարգմանական հանդեսը, եւ մինչեւ 2020թ. հունիսը լույս է ընծայել 65 համար: 2010 թվականից հանդեսի մատենաշարով կենտրոնը հրատարակում է թարգմանական գրականության մատենաշար, մինչ այժմ լույս է տեսել ավելի քան 50 անուն գիրք, որոնց մեծ մասը ռուսական եւ չինական գրականության ու մշակույթի լավագույն նմուշներից են եւ առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Կենտրոնի եւ <Գեղarm>-ի շուրջ ձեւավորվել է արցախցի թարգմանիչների մի որակյալ խումբ, որ իրականացնում է կենտրոնի հրատարակչական նախագծերի զգալի մասը: Այս ծրագրում ընդգրկված են նաեւ Հայաստանի ու Սփյուռքի թարգմանական ուժերի մի շարք անվանի եւ նորահայտ ու շնորհաշատ ներկայացուցիչներ: Կենտրոնի նախագծերում ակտիվորեն ներգրավված են գրողներ ու թարգմանիչներ Ն.Աթաբեկյանը, Վ.Ֆերեշեթյանը,  Հ.Ալեքսանյանը, Խ.Գասպարյանը, Ա.Աթաբեկյանը,  Ք.Քոչարյանը, Լ.Ղազարյանը, Գ.Բախտամյանը, Ս.Ստեփանյանը եւ այլք: Ինչպես <Գեղarm> հանդեսը, այնպես էլ նրա մատենաշարով լույս տեսնող գրքերը տարածվում են Արցախի կրթամշակութային հաստատություններում, բանակային զորամասերում, նաեւ՝ Հայաստանում ու Սփյուռքում:

<Ոգի-Նաիրի> հրատարակչությունը նախաձեռնել և կյանքի է կոչել մի շարք արժեքավոր թարգմանական ծրագրեր, որոնց նպատակն է հայ ընթերցողին ներկայացնել օտարալեզու աշխարհահռչակ հեղինակների, ինչպես նաև ծանոթացնել համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունների հետ: 2010-20 թվականներին կենտրոնը իրագործել է ռուսական, արևմտյան, չինական գրականության մի քանի տասնյակ նշանակալից նախագծեր, մասնավորապես՝ <Ռուս կոնցեպտուալ պոեզիա>, <Թատերախաղեր Արևմտյան գրականությունից>, <Չինական մշակույթի քրեստոմատիա>, <Արդի ռուսական վերլիբռ>, <Ռուս այլախոհական պոեզիա>, Լեւ Տոլստոյին նվիրված փաստագրական երկու վեպերը, Վ.Գրոսմանի <Կյանք եւ ճակատագիր> երկհատոր վեպը, <Քսաներորդ դարի ռուսական պատմվածք> անթոլոգիան: Հրատարակչության ուժերով հայերեն են թարգմանվել <Չինական մտքի և մշակույթի հիմնական հասկացություններ> նախագծի առաջինից յոթերորդ հատորները, որոնք հայ ընթերցողին ներկայացնում են Չինաստանի պատմության և մշակույթի առանցքային գաղափարները, լեզվի և մտածողության առանձնահատկությունները, մշակութային զարգացման համայնապատկերը: Հրատարակվել են նաև չինական գրականության և մշակույթի առանձին ոլորտներին (փիլիսոփայություն, ավանդական ծեսեր, գրականություն) նվիրված աշխատությունների հայերեն թարգմանություներ՝ Յիձիե Թան. <Կոնֆուցիականություն, բուդդայականություն, դաոսիզմ, քրիստոնեություն և չինական մշակույթ>, Դոնգ Քիանգ՝ <Ամուսնություն>, <Փառատոներ>, <Կացարաններ>, Ուան Ցուոլիան. <Մերձակցության աստիճաններ>, Ու Չուն. <Չինական մշակույթ. փիլիսոփայություն> եւ այլն: Հրատարակչությունը հայերեն  հրատարակել է այնպիսի նշանավոր հեղինակների ստեղծագործություններ, որպիսիք են՝ Ալեքսանդր Սոլժենիցին, Ֆյոդոր Սոլոգուբ, Սյուն Շի-ի, Միխայիլ Բախտին, Յուրի Լոտման, Անդրեյ Պլատոնով, Պավել Ֆլորենսկի, Անդրեյ Բելի, Ինգեբորգ Բախման, Վառլամ Շալամով, Իոսիֆ Բրոդսկի, Սերգեյ Դովլաթով, Ջիդի Մաջիա, Գվինեթ Լյուիս, Յու Ջիան եւ այլք:

Անցած տարիներին կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են դեկորատիվ-թատերական բնույթի նորարարական ոճով մի շարք ցուցահանդեսներ, նորովի ցուցադրելով Արցախում ստեղծագործող արվեստագետների ներուժը:

Կենտրոնն իր ներկայացուցիչներով մասնակից է եղել տարաբնույթ մշակութային ակցիաների Արցախ-Հայաստանում եւ արտերկրում: Մասնավորապես, կենտրոնի հետ ակտիվորեն համագործակցող առանձին անհատներ մասնակցել են միջազգային գրական-մշակութային միջոցառումների Ստեփանակերտում, Երեւանում, Մոսկվայում, Լեհաստանում, Կոլումբիայում, Չինաստանում եւ այլուր:

Կենտրոնի հիմնադիր-տնօրենն է բանաստեղծ, թարգմանիչ, բ.գ.թ. Հրանտ Ալեքսանյանը:

  ՈԳԻՆԱԻՐԻԻ  հրատարակած գրքերը Գեղarm հանդեսի մատենաշարով
                                                  /մինչեւ 2023թ./
Թատերախաղեր Արեւմտյան գրականությունից – 2010
Իոսիֆ Բրոդսկի.  ՙՏեղատարափի շաչյունը՚/բանաստեղծություններ/  – 2011
Միխայիլ Բախտին.  ՙԴոստոեւսկու պոետիկայի խնդիրները՚- 2012
ՙՍիրիուսի սրնգահարները՚ /Վ.Խլեբնիկով, Ն.Գումիլյով, Վ.Խոդասեւիչ/ – բանաստեղծություններ   – 2012
Սերգեյ Դովլաթով.  ՙՄիայնակների երթը՚ /պատմվածքներ/ – 2012
Յուրի Լոտման.  ՙՄիֆ. Անուն. Մշակույթ՚ – 2012
 Վառլամ Շալամով.  ՙԿոլիմյան պատմվածքներ՚ – 2012
Ժարկո Միլենիչ.  ՙԼեոնը՝ հրաշագործի աշակերտը՚ /հեքիաթ-վիպակ/ – 2013
Պավել Ֆլորենսկի.  ՙԻկոնոստաս՚ – 2014
Ռուս կոնցեպտուալ պոեզիա /Դ.Պրիգով, Վ.Նեկրասով, Լ.Ռուբինշտեյն/ – 2014
Հենրիխ Սապգիր.  ՙԶուգահեռ մարդը՚ /բանաստեղծություններ/ – 2014
Վասիլի Գրոսման.  ՙԿյանք եւ ճակատագիր՚ /վեպ 2 գրքով/ – 2014
ՙՙԿամուրջների խռովությունը. մետամետաֆորիստներ՚ /բանաստեղծությունների անթոլոգիա/ – 2015
Ալեքսանդր Սոլժենիցին.  ՙՄատրյոնայի կալվածքը՚ /պատմվածքներ/ – 2015
Անդրեյ Պլատոնով.  ՙՉեւենգուր. Գուբը. Պատմվածքներ՚ – 2015
Արդի ռուսական վերլիբռ /բանաստեղծությունների անթոլոգիա/ – 2015
Չինաստանի մշակույթի քրեստոմատիա – 2015
Ջիդի Մաջիա.  ՙՀրեղեն խոսքեր՚ /բանաստեղծություններ/ – 2015
Մա Քայ.  ՙՍրտի արձագանքներ՚ /բանաստեղծություններ/ – 2015
Եվգենի Վոդոլազկին.  ՙԼավր՚ /վեպ/ – 2015
Քայ Տյանսին.  ՙԽաղաղ կյանքի երգը՚ /բանաստեղծություններ/ – 2015
 Ռուս այլախոհական պոեզիա /բանաստեղծությունների անթոլոգիա/– 2015
Չինական մտքի եւ մշակույթի հիմնական հասկացություններ /հատորներ 1-9/ – 2016-2021
Յու Ջիան.  ՙԱնձրեւից պատսպարվող թռչունը՚ /բանաստեղծություններ – 2016
Պավել Բասինսկի.  ՙԼեւ Տոլստոյ. Փախուստ դրախտից՚ /վավերագրական վեպ/ – 2016
Չժան Ցզի-յան.  ՙԵրազ ծովի մասին՚ /բանաստեղծություններ/ – 2016
Վան Զենչկի.  ՙԵրիտասարդ վանականի սիրո պատմությունը՚ – 2016
Լյուդմիլա Պետրուշեւսկայա.  ՙՍեր. Երջանկություն. Ռեքվիեմ՚ /պատմվածքներ/- 2016
Անդրեյ Բելի.  ՙՊետերբուրգ՚ /վեպ/ – 2016
ՙԴիկոռոսներ. Անհայտ պոետների ապաստան՚ /բանաստեղծությունների անթոլոգիա/ – 2016
Ռուս մինիմալիստներ /բանաստեղծությունների անթոլոգիա/ – 2016
Իձյե Թան.  ՙԿոնֆուցիականությունը, բուդդայականությունը, դաոսիզմը, քրիստոնեությունը եւ չինական մշակույթը՚ – 2016
Սյուն Շի-ի.  ՙԵրկնային կամուրջը՚ /վեպ/ – 2016
Դոնգ Քիանգ.  ՙԱմուսնություն՚ /ազգագրություն/ – 2017
Դոնգ Քիանգ.  ՙԿացարաններ՚ /ազգագրություն/  – 2017
Ինգեբորգ Բախման.  ՙ30-րդ տարին՚ /պատմվածքներ եւ բանաստեղծություններ/ – 2017
Ջիդի Մաջիա.  ՙԸնձառյուծից մինչեւ Մայակովսկի՚ /բանաստեղծություններ/- 2017
Անդրեյ Վոլոս.  ՙՎերադարձ Փանջիռուդ՚ /վեպ/ – 2017
Դոնգ Քիանգ.  ՙԹաղում՚ /ազգագրություն/ – 2017
Դոնգ Քիանգ.  ՙՓառատոներ՚ /ազգագրություն/ – 2017
Դոնգ Քիանգ.  ՙՈւտեստներ՚ /ազգագրություն/ – 2017
Սյաո Ցյան.  ՙՎիշապի մորուքներն ընդդեմ նախագծերի՚ /գրականագիտություն/- 2017
Ուան Ցուոլիան.  ՙՄերձակցության աստիճաններ՚ /գրականագիտություն/ – 2017
Ֆյոդոր Սոլոգուբ.  ՙՉնչադեւը՚ /վեպ/ – 2018
Ու Չուն.  ՙՉինական մշակույթ. Փիլիսոփայություն՚ – 2018
Մարտիրոս Ոբն.  ՙՄոմերն իզուր են այրվել մեղքերիս համար՚ /վիպակ/ -2018
Ս.Ուեյսին, Ճ.Սյուն.  ՙՉինաստանի յուրահատկությունները: Չինաստանի համաշխարհային ժառանգությունը՚ – 2018
Աղի ձայնը /20-րդ դարի հետութսունական թվականների սերնդի չին գրողների պատմվածքներ/- 2019
20-րդ դարի ռուսական պատմվածք /անթոլոգիա/- 2019
Գվինեթ Լյուիս.  ՙՔաոսի հրեշտակները՚ /բանաստեղծություններ/ – 2020
Պավել Բասինսկի.  ՙԼեւ Տոլստոյ. Ազատ մարդը՚ /վավերագրական վեպ/ – 2020
Ցերինգ Նորբու. Փրկված գառը /տիբեթյան պատմվածքներ/ – 2020
Չժան Յավեն. Դարերի կանչը. Մտորումներ Հոնկոնգի մասին – 2020
Կոնֆուցիոս. Զրույցներ – 2020
Մարիա Գրեչ Գանադո. ՙԵրիզվածքՙ  /բանաստեղծություններ/ – 2021
Էլիզաբեթ Քրիստին Յոկուլսդոտիր. ՙՍեր, նյարդերի քայքայում. Ոչ մի պար Ձուկ-քարի վրաՙ /բանաստեղծություններ/ – 2021
Ալեքսեյ Վառլամով. ՛Մտագայլը՛ /վեպ/ – 2021
Միխալ Այվազ. ՛Այլ քաղաք՛ /վեպ/ – 2021
Իմանուել Միֆսուդ. ՛Յուտա Հայմ՛ – 2021
Խոսեբա Սարիոնանդիա. ՛Բանտեր եւ աքսորներ՛ /բանաստեղծություններ/ – 2022
Չինական ավանդական բժշկության հանրագիտարան – 2022
Նիկոլա Դուրետիչ. ՛Մահվան եւ անհետացման ժամանակագրությունը՛ /պատմվածքներ/ – 2022
Սլավենկա Դրակուլիչ. ՛Ֆրիդա կամ՝ ցավի մասին՛ /վեպ/ – 2022
Սիգիզմունդ Կրժիժանովսկի. ՛Հիշողություններ ապագայի մասին՛ /վիպակներ/ – 2022
Եվգենի Վոդոլազկին.  Կղզու արդարացումը /վեպ/ – 2022
Թրեւոր Զահրա. Երեկոյան ժամերգություն /պատմվածքներ/ – 2023
Լեոնիդ Յուզեֆովիչ. Հելլենասերը /ոչ պատմական վեպ/ – 2023